Թուրքմենստանի նախագահ Գորբանգուլի Բերդիմուհամեդովը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հեռախոսազրույցի ժամանակ:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, վերլուծաբանները այդ այցելությունը կապում են Կասպից ծովում վիճելի հանքաղբյուրների հարցով Թուրքմենստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող պահանջների հետ: Փորձագետները ենթադրում են, որ թուրքական կողմը կփորձի կարգավորել Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջեւ առկա հակասությունները, քանի որ դրանք կարող են ազդել «Նաբուկո» նախագծի շինարարության իրականացման վրա: