Ամերիկուհի Լատոյա Ամոնսն ու նրա երեք երեխաները կյանքը սարսափ ֆիլմ է հիշեցնում այն բանից հետո երբ նրանք նոր տուն են տեղափոխվել: Տան նկուղից ոտնաձայներ էին լսվում, իսկ պատուհաններից երեւում էր առեղծվածային սպիտակ սիլուետ: Վիճակն այնպես էր, որ անգամ ոստիկաններն էին վախենում տուն մտնել մութն ընկնելուց հետո:

Կինը վստահ էր, որ իր երեխաները չարքերի բաժին էին դարձել: Նա պատմել է, րո երբ մի անգամ մտել է դստեր սենյակ, վերջինս գետնից մի քանի մետր բարձրությամբ օդում սավառնելիս է եղել, դա շուտով ավարտվել է, սակայն աղջիկը ոչինչ հիշել չի կարողացել:

Նմանատիպ բաներ նա նկատել է նաեւ որդու մոտ: Կինը դիմել է էքստրասենսների օգնությանը: Նրանցից մեկը հայտարարել է, որ տանը կա առնվազն երկու հարյուր չարք, հաղորդում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: