Գիտնականները չեն բացառում, որ ապագայում միջնադարյան Սեւ մահը եւ Հուստինիանոսի ժանտախտը կրկին կարող են ի հայտ գալ։

Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել, որի ընթացքում վերցրել են մոտ  1,5 հազար տարի առաջ մահացած ժանտախտի զոհի գենոմի մի հատված։ Մասնագետները նրա ԴՆԹ-ն համեմատել են միջնադարյան ժանտախտի ցուպիկի հետ։

Պարզվել է, որ Հուստինիանոսի ժանտախտը, որը VI դարում սպանել էր աշխարհի բնակչության կեսին, առաջացել է միեւնույն մանրէից, որից որ մյուս համաճարալը, որը իր բարձր մահացության համար անվանվել էր Սեւ մահ։

Երկու դեպքում էլ  հիվանդության հարուցիչը Yersinia pestis-ն է եղել, որը մարդկանց կարող է փոխանցվել առնետների եւ ոջիլների միջոցով:  Հուսիտինիանոսի ժանտախտը վերացել էր,  իսկ հարուցիչն իրեն կրկին դրսեւորել էր 1800-ականների վերջում: Մասնագետները չեն բացառում, որ վտանգավոր հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած պահի, ասել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Դեյվ Վագները: 

Ըստ նրա` եթե Հուսիտինիանոսի ժանտախտը բռնկվել էր, իսկ նրա հարուցիչը հետո մահացել, ապա Սեւ մահը կարող է կրկնվել: «Մենք ժանտախտը բուժելու հակաբիոտիկներ ունենք, որը նվազեցնում է մարդկության եւս մեկ խոշոր համաճարակի հնարավորությունները», - հավելել է գիտնականը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Sky News-ը:

551-580 թթ. Հուսիտինիանոսի ժանտախտից մահացել էր 50 միլիոն մարդ» Այն բռնկվել էր Բյուզանդիայում եւ Միջերկրական ծովի ափերին, իսկ այնուհետեւ տարածվել էր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: 800 տարի անց այլ համաճարակ էր սկսվել` Սեւ մահը, որը  1347 -1351 թթ. խլել էր 50 միլիոն եվրոպացու կյանք: