Չինաստանի արդեն 14-րդ բնակավայրում թռչնագրիպ է հայտնաբերվել։
Այսօրվա դրությամբ Չինաստանում H7N9 վարակով հիվանդացության դեպքերի թիվը գերազանցել է 150-ը, որոնցից երեքը՝ մահացու ելքով։ Գիտնականներն առայժմ չեն պարզել վարակի՝ մարդուց մարդուն փոխանցվելու հնարավորությունը։
Հիվանդներից մեկը հիվանդանոցում էր հայտնվել բադն ուտելուց հետո, իսկ մյուսները վարակվել էին թռչնի հետ շփումից: Ամբողջ աշխարհում H7N9 վիրուսով վարակվածների թիվը կազմում է 217 մարդ: Զոհվել է 57 մարդ, հայտնում է «Վլադթայմը»:
Միայն 2014թ. հունվարին Չինաստանում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդկանց վարակվածության 102 դեպք, որոնցից 22-ը մահացու ելք են ունեցել:
Թռչնագրիպով հիվանդանալու աճ Չինաստանում գրանցվել էր 2013 թ. փետրվարից: Հաղորդվել էր 46 մարդու մահվան մասին:
Առողջապահության աշխատակիցները նախկինում մտավախություն էին հայտնել, որ H7N9 վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, մարդուց մարդուն փոխանցվել եւ համաճարակի պատճառ դառնալ:
Հոնկոնգի նահանգներից մեկում իշխանությունները թռչնագիպով վարակված գյուղատնտեսական ապրանքներ են հայտնաբերել: Վարակի տարածումը դադարեցնելու համար որոշվել է վաճառքից հանել 20 հազար հավ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























