Ռուսաստանը հուսով է մինչեւ 2014-ի վերջը ազատ առեւտրի գոտի ստեղծել Նոր Զելանդիայի հետ, լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը:
«Առավել հավանական է, որ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի Նոր Զելանդիայի հետ»,-ընդգծել է փոխնախարարը:
Բացի այդ, Ռուսաստանը նմանատիպ պայմանագրի բանակցություններ է վարում Վիետնամի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանը նաեւ տնտեսական համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ է վարում նաեւ Հնդկաստանի ու Իսրայելի հետ:
«Հայցեր կան դեռեւս 35 երկրներից, այդ թվում՝ Կենտրոնական ու Լատինական Ամերիկայի ու արաբական աշխարհի երկրներից»,-հավելել է փոխնախարարը:



























