Սեփական մարմնի ընկալումը «հայելային պատրանք» մեթոդի միջոցով հեշտությամբ փոխվում է: Դա են ցույց տվել ռետինե ձեռնոցի հետ կապված էքսպերիմենտները:
Մասնագետ Քրիստոֆ Հելմշենը ապացուցել է, որ նմանատիպ «հայելային պատրանքը» կարող է ազատել քորից, եթե անգամ մարդը քորում է ոչ այնտեղը, որտեղ այն զգալի է:
Էքսպերիմենտի ընթացքում քոր առաջացնող միացություն ներարկելուց հետո հետազոտվողների առաջ մեծ հայելի է դրվել, որպեսզի փակվի քոր եկող ձեռքն ու ներարկված տեղը փակվեն և արտացոլվում էր միայն այն ձեռքը, որը քոր չի եկել: Հետազոտվողները նայել են հայելուն , մինչդեռ հետազոտողները քորել են նրանց ձեռքը: Հանգստություն է եկել անգամ այն դեպքում, երբ հետազոտողները քորել են ոչ այն ձեռքը, որը քոր է եկել: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով New Scientist-ը:



























