Ատլանտյան օվկիանոսում գիշատիչ առյուծաձկների բնակության վայրը 35 տարվա ընթացքում մոտեցել է ԱՄՆ-ի չափերին: Ինչպես հաղորդում են Օրեգոնի պետական համալսարանի գիտնականները, շրջափակումը ազդել է այն տեսակների վրա, որոնք սկզբնապես բնակվում էին Ատլանտիկայի այդ հատվածում. Գիտնականները ենթադրում են, որ առյուծաձկները ոչնչացրել են «բնիկների» մոտ 95 տոկոսին:

Առյուծաձկները հանդիանում են Ատլանտակիայի ներկայացուցիչ տեսակներ: Ակնհայտ առավելությունները, ինչպես օրինակ լողակներում առկա տոքսիկ ճառագայթները, թույլ են տվել դառնալ Ատլանտիկայի որոշ գոտիների միակ բնակիչները դառնալ: Դրանց թվի կրկնակի աճի դիմաց կրճատվել է ութոտնուկների, փոքր ձկների, ոստրեների ու ծովախեցգետինների թիվը:

Գիտնականները պնդում են, որ արհեստականորեն պետք է նվազեցնել դրանց թիվը: Փորձը ցույց է տվել, որ այդ դեպքում արագորեն աճում է օվկիանոսի ջրերի «բնիկների» թիվը, որն ավելանում էր 50-70 տոկոսով:

Առյուծաձկները, որոնք բնակվում են Հնդկական օվկիանոսի ջրերում ու Կարմիր ծովում, ունեն տպավորիչ արտաքին. կրծքի ու մեջքի  լողակները երկար ժապավեններ ունեն, ինչի շնորհիվ դրանք նմանվում են առյուծի: Այդ ժապավեններում թաքնված են թունավոր ասեղներ, որոնք մահացու կարող են լինել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդու համար, հաղորդում է Gismeteo-ն: