Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է երաժշտական Rolling Stone ամսագրի փետրվարյան համարի շապիկին, որը վաճառքում կլինի հունվարի 31-ին:

Ամսագրի ղեկավարությունն իր ընտրությունը մեկնաբանել է նրանով, որ Ֆրանցիսկոսը տարբերվում է Հռոմի մյուս պապերից իր լիբերալ հայացքներով, ժողովրդին մոտ գտնվելով ու առաջադիմական դատողություններով:

«Մի կողմից Ֆրանցիսկոսն այն անձն է, ով կապված է խոր կրոնական ավանդույթներով, մյուս կողմից՝ ով պայքարում է, որպեսզի եկեղեցին նոր դարաշրջան մտնի»,- նշել են պարբերականում, հաղորդում է  «Gazeta.ru»-ն:

Հատկանշական է, որ շապիկին բերված է Բոբ Դիլանի «the times, they are a-changin» ասույթը, ինչով նկատի ունեն այն փաստը, որ Ֆրանցիսկոսի գալուց հետո Վատիկանում իրավիճակը էական փոփոխություններ է կրել: