ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հիմք ընդունելով Ռասիզմի եւ անհանդուրժաղականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտի առաջարկը, քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, ԲՀԿ պատգամավորը կոչ է արել Ալիեւի դեմ հարուցել քրեական գործ՝ հաշվի առնելով վերջինիս հակահայ, ռասիսիտական ելույթները: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, ահազանգը, որ իր զեկույցում բարձրացրել է մեր գործընկերը, իրապես պահանջում է հրատապ եւ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկում, այլապես, հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ  մտնել խորհրդարան: Եւ Հունաստանի հայտնի նեոանացիստական կուսակցությունը, ցավոք, այլեւս եզակի դեպք չէ: Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ ռասիզմի ու անհանդրուժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու  մեր Վեհաժողովը: Ավելին, Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները: Բայց արդպե՞ս է արդյոք իրականում: Երկու տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական  Վեհաժղովի կազմում, ես Բաքվում մասնակցում էի մեր կառույցի հերթական նիստին: Եւ, հարգելի գործընկերներ, Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության, այդ թվում հայկական եւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի եւ անհանդուրժողականության մի կատարյալ շեդեւր ելույթ ունեցավ: Նա մեզ՝ Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս եւ ողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ՝ հայ ժողովրդին  մեղադրելով ստահոդ եւ անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եւ ի՞նչ եղավ: Որեւէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց  Ալիեւին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին  վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե՝ ոչ: Հարգելի զեկուցող, դուք նշում եք, որ Ռասիզմի եւ անհանդուրժաղականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Այո, ես կարող եմ համաձայնել այդ առաջարկին, եւ հիմա առաջարկում եմ քրեական  պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր  ելույթ, ուր կա հայի եւ Հայաստանի  անուն` ռասիզմի,  անհանդուրողականության, հայատյացության բացառիկ դրսեւորում է:  Եւ, ի վերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան  Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում  է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից  սովորեցենում են, որ հայն իր թշնամին է: Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական  դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ու ուր հայը ներկայացված է որպես  ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը ես որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել իր անմիջական պարտականությունններով, կամ, երեւի թե վախենում է զայրացնել  ադրբեջանցի  իր գործընկերներին:

Ադրբեջանական որոշ դասագրքեր կարդալով, ուր հային մարդասպան ներկայացնելով, մենք, իբր հայրենասիրություն ենք քարոզում, ես գրեթե ուշագնաց եմ եղել¦: Սա հատված է ադրբեջանուհի Մարյամ Գյունեշլիի նամակից: Իսկ ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, անդրադառնալով ադբեջանական դասագրքերում հայատյացությանը, գրել է. «Մենք մի ողջ սերունդ ենք դաստիարակում հայերի հանդեպ ատելությամբ: Սա ուղղակի անթույլատրելի է»: Հարգելի խորհրդարան, ժամանակ է ընդամենը խոսքերից անցնել կոնկրետ քայլերի: Այս զեկույցը կոնկրետ քայլեր անելու հրաշալի հանրավորություն է: Չկորցնենք այն»: