Չինացի 60-ամյա թոշակառու ուսուցչուհին շուրջ 11 տարի է անցկացրել սանրի վրայից սեփական մազերը հավաքելու եւ ավելի քան 110 հազար մազերից սվիտեր ու գլխարկ գործելու համար:

Խիանգ Ռենխիան նշել է, որ դա այնքան էլ բարդ չէ, գաղտնիքը համբերատարությունն ու համառությունն է:

Global Times-ը տեղեկացնում է, որ Խիանգը 2003թ. հունվարի 1-ից սկսել է ամեն օր հավաքել իր մազերը ու գրառել է ամեն մի մազը:

Համաձայն Խիյանգի գրառումների` մոտ կես կիլոգրամանոց սվիտերը, որը զարդարված է 18 հյուսկեն վարդերով, պատրաստվել է 82,112 մազերից:

Խիանգն այժմ ամուսնու համար գլխարկ է գործում` որպես երախտագիտություն իր հոբբիին աջակցելու համար: