Ռումինիայի ազգային օդեւեւութաբանական ծառայությունը հայտարարել է օդերեւութաբանական վտանգի «կարմիր» կոդի մասին՝ երկրի հարավ-արեւելյան շրջաններում, որտեղ կանխատեսվում են ուժեղ փոթորիկներ (քամու ուժգնությունը կհասնի 85 կմ/ժամի) եւ զրո տեսանելիություն:
Արտակարգ եղանակային պայմանների մասին հայտարարվել է Բուզեու, Բրեիլա, Վրանչա, Քելերաշ, Կոնստանցա, Տուլչա եւ Յալոմիցա շրջաններում: Մնացած շրջաններում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան, որը կյանքի համար վտանգավոր է համարվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անցած հանգստյան օրերին բքի պատճառով կաթվածահար էին եղել ծովային, տրանսպորտային եւ օդային հաղորդակցության ուղիները: Դա ստիպել է կառավարությանը վերանայել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը:



























