Կանադացի գիտնականների ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Sleep ամսագրում, ցույց է տվել, որ գիշերային մղձավանջներում  վախն այնքան էլ մեծ դեր չի խաղում: Ճիչով արթնանալու պատճառ կարող է լինել նաեւ տխրության, զզվանքի կամ մեղքի զգացումը:

Փորձին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Ուսումնասիրելով հազարավոր երազների բովանդակությունը՝ մասնագետները համոզվել են, որ գիշերային մղձավանջների մեկ երրորդի պատճառը վախը չէ:

Ըստ փորձագետների՝ տղամարդիկ հաճախ են երազում  տեսնում պատերազմներ եւ աղետներ, կանայք՝ անձնական վեճեր, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Գիշերային մղձավանջներ ունեցող մարդիկ հաճախ են անքնությամբ տառապում, նյարդային լարվածությամբ, Փարքինսոնի հիվանդությամբ: 

Ուսումնասիրությունը կատարել են իսպանացի բժիշկները՝ 60 տարեկանից բարձր հիվանդների շրջանում: