Քթի վիրահատությունը կարող է հանգեցնել անսպասելի հետեւանքների: Երբեմն վիրահատվողների մոտ փոխվում է ձայնը, միաժամանակ խոսքի որակի չի տուժում:
Գիտնականները վերլուծել են 27 մարդու (24 տարեկան 22 կնոջ եւ 5 տղամարդու) ձայնի փոփոխությունները: Նրանց 22 տոկոսը ուղղակի իմաստով աշխատել են ձայնով, ուստի դա նրանց համար շատ կարեւոր է եղել:Մասնագետներն առանձին հավաքել են «լսողների» խումբ՝ հետազոտության մասնակիցների ձայները վերլուծելու նպատակով:
Ռինոպլաստիկայից հետո հիվանդները հարցաթերթիկ են լրացրել, որտեղ գնահատել են այն խնդիրները, որոնց բախվել են վիրահատությունից հետո: Բացի այդ ձայնագրվել է նրանց ձայնը վիրահատությունից առաջ եւ հետո: Հարցաթերթիկների լրացման արդյունքում հիվանդները նշել են որոշ խնդիրների մասին, այդ թվում իրենց ձայնի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը եւ իրենց զգացմունքային ռեակցիան դրան, հաղորդում է Meddaily-ին՝ վկայակոչելով Health India-ն:
Իր հերթին, հատուկ հավաքված «լսողների» խումբը հաստատել է ձայնի փոփոխության փաստը: Մասնավորապես, վիրահատությունից հետո մարդիկ սկսել են ավելի շատ «քթի մեջ» խոսել:



























