Մեխակը հեշտացնում եւ թարմացնումէ  շնչառությունը, մաքրում է արյունը, ամրացնում սիրտը, նաեւ ատամնացավի տեղային ցավազրկման լավ միջոց է:

TCH.ua-ի փոխանցմամբ, մեխակի գլխիկներով թեյը հզոր հակասթրեսային միջոց է, այն հրաշալի է ազդում նաեւ հիշողության վրա:

Մեխակի յուղը բնական հակաբորբոքային է, արդյունավետ հակահերպետիկ եւ հակասնկային միջոց, լավ օգնում է հազի եւ գլխացավի դեպքում: Այն լայնորեն կիրառում են արոմաթերապիայում, որպես հանգստացնող միջոց:

Կան նաեւ հակացուցումներ, մասնավորապես հղիության ընթացքում, հիպերտոնիայի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում այն օգտագործել մեծ քանակությամբ: