Ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ լիարժեք քունն եւ ֆիզիկական վիճակը սերտորեն կապված են իրար հետ:

Բանն այն է, որ գիշերը օրգանիզմի վերականգնման ժամանակն է, այդ ընթացքում միանում են հյուսվածքների լրացման եւ ճարպերի այրման գործընթացները: Բացի այդ, որոշ կարեւոր հորմոնների արտադրությունը տեղի է ունենում բացառապես քնի ընթացքում: Իսկ դրանց դեֆիցիտի պայմաններում օրգանիզմը փորձում է կալորիաները պահեստավորել:

Ըստ գիտնականների, հարկավոր է քնել յոթ ժամից ոչ պակաս, հակառակ դեպքում ախորժակը զսպող հորմանի՝ լեպտինի մակարդակը նվազում է, իսկ գրելինի՝ «քաղցի հորմոնի» պարունակությունն ավելանում:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ով քիչ է քնում նորմայից, արագ գիրանում է, նույնիսկ այն դեպքում, երբ ուտում է բացառապես նույն քանակությամբ, ինչ նորմալ քնողը: