Երեւան-Լոնդոն ավիաչվերթը հետաձգվել է Իսլանդիայի հարավում սառցաբդաշտի մոտ հրաբուխի ժայթքման պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Ինչպես հստակեցրել են օդանավակայանում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ուղեւորվող չվերթն ամբողջությամբ չեղյալ չի համարվել, այլ միայն հետազձգվել է անորոշ ժամանակով:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի երկնքում հրաբխային մոխրից առաջ եկած ամպը ստիպել է Լոնդոնին երկարաձգել երկրի տարածքով իրականացվող թռիչքների ամբողջական արգելքը մինչեւ ապրիլի 16-ը: Հաղորդում է BBC-ն:

Մասնագետների կարծիքով, հսկայական ամպը կարող է օդում ինքնաթիռների շարժիչների կանգնելու պատճառ դառնալ: Ինչպես հաղորդում է բրիտանական օթերեւութաբանական ծառայությունը, հնարավոր է անհրաժեշտ լինի մի քանի օր, մինչեւ այդ ամպը լքի Մեծ Բրիտանիայի տարածքը:

Վա ղ առավոտից դադարեցվել են թռիչքները նաու Շվեդիայի հյուսիսում, Ֆինլանդիայում եւ նորվեգիայում:

Հիշեցնենք, որ Eyjafjallajokull հրաբուխը, որը գտնվում է Իսլանդիայի հյուսիսում` մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կմ դեպի արեւելք, կենդանացել է ապրիլի 14-ին: Դրանից մեկ օր առաջերկրի իշխանությունները տարհանել են աղետի գոտուց մոտ 800 մարդու: