Մոտ 19,5 մլն դոլար ունեցվածքի տերը, որի անունը չի նշվում, ամուսնալուծվել է կնոջից 1990-ական թվականներին, սակայն երկուսն էլ պնդում են, որ դա չի խանգարել իրենց բարեկեցիկ կյանք վարել միասին:
Սակայն իրավիճակը փոխվել է հինգ տարի առաջ, երբ միլիոնատերը տուն է բերել իր նոր սիրեցյալին ու նրա 12-ամյա դստերը: Ավելին՝ դրանից հետո տղամարդը նախկին կնոջը առաջարկել է աղախին դառնալ ու զարմացել է, երբ վերջինս կտրականապես հրաժարվել է դրանից ու դատարան գնացել:
Տղամարդը հայտարարել է նրան, որ դատի դեպքում հացադուլ կհայտարարի կամ վերջ կտա կյանքին, սակայն սպառնալիքները չեն կանգներել նախկին կնոջը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է նաեւ , որ դատարանը բավարարել է տիկնոջ հայցը՝ իրեն վճարելու 9,75 մլն դոլար:



























