Ժամանակակից մարդու ԴՆԹ-ն պարունակում է նեանդերթալցու գենոմի 20 տոկոսը: Այդ մասին ասվում է ամերիկյան մասնագետների նոր հոդվածում, որ հրապարակվել է Science գիտական հոդվածում:

Գիտնականները նման եզրակացության հանգել են՝ համեմատելով Արեւելյան Ասիայի եւ Եվրոպայի 665 կամավորների գենոմների հետազոտումից հետո: Նեանդերթալցու գենոմի որոշ ֆրագմենտներ հայտնաբերվել են մաշկի պիգմենտացիայի համար պատասխանատու ԴՆԹ-ում:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան գիտնականները հայտնել էին, որ մարդկային գենոմում նեանդերթալցու ԴՆԹ-ն կապված է որոշակի հիվանդությունների հետ, հաղորդում է Glob-News.ru-ն: