Ռուսաստանում այսօր աշխատանքն է դադարեցրել աշխարհում մարտական պլուտոնիումի արտադրության վերջին ռեակտորը՝ Ժելեզնոգորսկ քաղաքի լեռնաքիմիական կոմբինատում:
Այն կանգնեցնելու որոշման մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Վաշինգտոնում ատոմային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ: RBC.ru-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշումն անվանել է ատոմային անվտանգության հարցերում Ռուսաստանի առաջնայնության վկայություն:
Նշենք, որ ADE-2 ռեակտորն աշխատել է ավելի քան 46 տարի, դա համաշխարհային ռեկորդ է տվայլ կարգի ռեակտորների համար:




























