Համարվում է, թե կանայք հաճախ են դիմում այսպես կոչված կանացի ինտուիցիայի օգնությանը: Սակայն Հերթֆորդշիրի համալսարանի գիտաշխատողները կարծում են, թե կանացի ինտուիցիան ոչ այլ ինչ է, քան առասպել:
Գիտնականները փորձ են արել 15 հազար կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ: Մասնակիցների մեծ մասը սկզբում ասել է, թե ուժեղ ինտուիցիա ունի:
Փորձի ընթացքում կամավորներին առաջարկել են դիտել ծիծաղող մարդկանց լուսանկարներ եւ պարզել, թե ով է անկեղծ ժպտում, ով կեղծ:
Արդյունքում շոշափելի տարբերություն չի նկատվել կանանց եւ տղամարդկանց պատասխաններում: Հավասար թվով կանայք եւ տղամարդիկ ճիշտ պատասխաններ են տվել, այսինքն նույնպիս ինտուիցիա ունեն: Թեեւ գիտնականները այդ երեւույթն անվանում են ոչ թե ինտուիցիա, այլ կենսափորձ, որի շնորհիվ մարդու մոտ զարգանում է իրադարձությունների վերլուծելու եւ համապատասխան եզրակացություններ անելու հմտությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:



























