Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ` առաջիկա շաբաթ կայցելի Ադրբեջան:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Վաշինգտոնում իր շփումները շարունակող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երրորդ անգամ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումից առաջ Քլինթոնը նշել է, որ Դավութօղլուի հետ շատ կարեւոր խնդիրների շուրջ են զրուցելու: «Դավութօղլուն միշտ պատրաստ է խնդիրների քննարկմանը եւ մշտապես ջանքեր էր գործադրել խնդիրների լուծումը գտնելու համար»,-հայտնել է Քլինթոնը:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա երկուշաբթի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների հետ կապված` կայցելի Ադրբեջան, իսկ ԱԳՆ խորհրդականը Իրանի միջուկային խնդիրների հետ կապված` կմեկնի Իրան:




























