ԱՄՆ-ում սատկել է հիմալայան տեսակի կատու, ինտերնետի աստղ՝ Գնդապետ Մյաու անունով: Նա Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել՝ ընտանի կատուների շարքում ամենաերկար բրդի համար՝ 23սմ: Նա երկու տարեկան երեք ամսական էր: Կենդանին սրտի հետ կապված խնդիրներ ուներ:
Կենդանու վատ ինքնազգացողության մասին առաջին տեղեկությունները մամուլում են հայտնվել նոյեմբերին, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում կենդանաբույժի մոտ էին տեղափոխել:
Կենդանին սատկել է հունվարի 29-ի գիշերը:



























