Ցածրահասակ մարդիկ չեն վստահում մյուսներին ու ավելի հակված են պարանոյայի: Նման եզրակացության են եկել օքսֆորդյան գիտնականները՝ ուսումնասիրելով «Նապոլեոնի բարդույթը»:
Հետազոտությանը մասնակցել է վաթսուն կին, որոնք մասնակցել են մետրոյում վիրտուալ ուղեւորության: Այդ ընթացքում նրանց հասակը վիզուալ կերպով նվազեցվել է 25 սմ-ով, հաղորդում է The Time-ը: Մասնակցուհիները, որոնք չեն կսակածել վիզուալ էֆեկտի մասին, հաղորդել են պարանոյայի աճի մասին:
Հասակի նվազեցումը հանգեցրել է նաեւ բացասական ինքնագնահատականի:
Գիտնականները կարծում են, որ արդյունքները կարելի է վերագրել նաեւ տղամարդկանց, որոնք սոցիալական մեծ նշանակություն են տալիս հասակին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:



























