Մոտ 1600 գորտ, քամելեոն, մողես ու դոդոշ են թողել Յոհանեսբուրգի միջազգային օդանավակայանի բեռների պահեստում:

«Բեռն ուղեւորվում է Մոզամբիկից ԱՄՆ, որը մոռացել էին այն բանից հետո, երբ չեղյալ էին համարվել օվկիանոսից այն կողմ չվերթները: Արկղների գարշելի հոտը վկայում էր, որ շատերը սատկել են, մյուսներին էլ օգնություն է անհրաժեշտ»,- հաղորդել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ պայքարող համայնքի ներկայացուցիչ Էյնսլի Հեյը:

Երկկենցացներից ու սողուններից յուրաքանչյուրի շարժումները սահամանափակ էին պլաստմասե խողովակում առանց ջրի հինգ օր շարունակ: Կենդանի մնացածներին անմիջապես ուղարկել են Յոհանեսբուգի կենդանաբանական այգի: Դրանք վայրի բնությունից էին եւ ԱՄՆ էին ուղարկվում վաճառքի նպատակով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մարդիկ, ովքեր պահում են էկզոտիկ կենդանիներ, պետք է հասկանան, որ մեղավոր են այդ դաժանության մեջ: Առանց պահանջարկի շուկայում չի լինում առաջարկ, եւ արդյունքում նրանք կմնան վայրի բնությունում»,- ասել է Հեյը: