Տոկիոյի իշխանությունները որոշել են թարգմանել քաղաքի ցուցանակները եւ ուղեցույցները, որպեսզի արտասահմանցիները կարողանան կողմնորոշվել տեղանքում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Տոկիոյի հանրային վայրերի մեծ մասում արդեն վաղուց անվանումները նաեւ լատիներենով են: Այնուամենայնիվ, դրանք հաճախ թարգմանված չեն, պարզապես լատինատառ են գրված, եւ հյուրերը հաճախ ստիպված են լինում գուշակել՝ ինչ է «Նարիտա կուկո»-ն (Նարիտա օդանավակայան): Այս կապակցությամբ իշխանությունները որոշել են բոլոր անվանումներն անգլերեն թարգմանելու մասին օրենք ընդունել: Իսկ որոշ ցուցանակներ, ինչպես օրինակ «Մուտքն արգելված է», «Ծխելն արգելված է», կթարգմանվեն նաեւ այլ լեզուներով: Միաժամանակ, օտարերկրացիների շրջանում քաջ հայտնի բառերը չեն թարգմանվի, օրինակ՝ «Սամուրայ»-ը եւ «Օնսեն»-ը (տաք աղբյուր), փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ցուցանակների փոխարինումը նորերով Տոկիոյում նախատեսում են ավարտել մինչեւ 2020թ., երբ Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն ամառային Օլիմպիական խաղերը:



























