Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օգնության է կանչում կատուներին կրծողների դեմ պայքարում, որոնք գրոհել են Վեսթմինսթերյան պալատը, որտեղ անց են կացվում թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի նիստերը:
Ինչպես հաղորդում է goodnewsanimal.ru-ն, Միացյալ թագավորության խորհրդարանը սպիտակ դրոշ է բարձրացրել կրծողների դեմ պայքարում: Մկներից ու առնետներից ազատվել կօգնեն կատուները: Կրծողներն այնքան շատ են, իսկ շինությունը մեծ է, ինչի պատճառով այդ բարդ խնդրի լուծման համար կատուների մի ողջ բանակ կպահանջվի՝ նվազագույնը 160 կենդանի:
Խորհրդարանի անդամները հաճախ են բողոքում մկան արտաթորանքի կույտերից ու պաշտոնական փաստաթղթերի կրծած անկյուններից: Շատ խորհրդարանականներ երազում են իրենց գրասենյակում կատու պահել:
Վեսթմինսթերյան պալատում կատուներ կան, սակայն այժմ մկների դեմ միայն երկու կատու է պայքարում ՝ Լարին ու Ֆրեյան: Վերջինը նախկինում պատկանում է ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնին:
Ուժերն անհավասար են: Երկու կատուն, իհարկե, քիչ է: Բացի այդ հայտնի է, որ նրանք անհաշտ են ու երկար ժամանակ հարաբերություններ են պարզում: Ուստի բրիտանական խորհրդարանի տնտեսական վարչությունը օգնության խնդրանքով դիմել է «Battersea Dogs and Cats Home»-ին՝ Բրիտանիայում կատուների ու շների ամենահին ապաստանին:
Ապաստանի ներկայացուցիչը հաստատել է օրենսդիրների իրենց դիմելու փաստը եւ հաղորդել, որ Վեսթմինսթերյան պալատի համար կատուների առաջին խումբը՝ թվով 2-3 տասնյակ, պատրաստ կլինի մոտ ժամանակներում:



























