ԱՄՆ Օհայո նահանգի 22-ամյա բնակչուհուն բժիշկներն արգելել են աչքի ստվերաներկ ուտել` զգուշացնելով, որ աղջկա վնասակար այս սովորությունը կարող է նրա համար ճակատագրական լինել:

Բրիթոնիին ասել է, որ ինքը հաճույքով օրական 15 շերտ ստվերաներկ է ուտում, հատկապես շատ է սիրում մետալիկ մոխրագույնը, սպիտակը և շագանակագույնը:

Բրիթոնին նշել  է, որ ինքը 5-6 տարեկանից սկսած մոտ 10 հազար տուփ ստվերաներկ է կերել:

Metro-ն տեղեկացնում է, որ քիմիական հավելումներ` մկնդեղ, կապար և նիկել պարունակող ստվերաներկերը վնասել են Բրիթոնիի առողջությունը, ինչի հետևանքով նա 12 տարեկանից սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Բժիշկները Բրիթոնիին զգուշացրել են, որ եթե նա չհրաժարվի վնասակար սովորությունից, հետագայում կարող է քաղցկեղ ունենալ և նույնիսկ մահանալ:

Բրիթոնին երդվել է, որ այլեւս ստվերաներկ չի ուտի։