Արիզոնայից «Տեֆտելկա» անունով հսկայական կատուն հավակնում է ձեռք բերել աշխարհում ամենագերի կոչումը: Նրա քաշն ավելին է, քան երեքամյա երեխան: Սակայն տերերին սա քիչ է ուրախացնում, ու Մսագունդի (Meatball) ճակատագիրը չի կարելի երջանիկ համարել: իր կյանքի չորս տարվա ընթացքում նա մի քանի տուն է փոխել: Հավանաբար, նրան տերերից մեկը կերակրել է ոչ համապատասխան կերով: Նման սննդակարգից կատուն չափից ավելի գիրացել է: Այժմ նար քաշը կազմում է մոտ 17 կգ:

Հենց ավել քաշի պատճառով Մսագունդի վերջին տերերը հրաժարվել են նրանից ու վերադարձրել են կենդանիների կացարան, հաղորդում Daily Mirror-ը: Նրանք հայտարարել են, որ ի վիճակի չեն հոգ տանել այդքան գեր կատվի մասին: Նա չորս անգամ գերազանցում է սովորական քաշը, եւ, իհարկե, ամենեւին էլ ճարպիկ ու գեղեցիկ չէ: Ավել քաշի պատճառով նա անփույթ է, ինչի հետեւանքով տանը իրեր են կոտրում եւ նմանատիպ այլ միջադեպեր, հաղորդում է ՆՏՎ-ն:

Կացարանի աշխատակիցները նրա համար ցածր կալորիականությամբ դիետա են նշանակել ու հայտարարել են, որ առայժմ չեն պատրաստվում նրան ինչ-որ մեկին հանձնել: