Ամերիկացի ճարտարապետ Դեն Նելսոնը նախագծել է բնակարան, որը չի վախենում 2,4 մետր բարձրությամբ ցունամիներից, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ու 136 կմ/ժ արագությամբ քամուց:

Երկհարկանի շինությունը ամուր է դարձնում կառույցը՝ մետաղե շրջանակներ ու հատուկ սյուներ: Շենքի գլխավոր գանձը թափանցիկ ապակե դռներն են ստորին մակարդակում: Ուժեղ ճնշման ներքո դրանք շարժվում են. Ջուրը մի կողմից շինություն է լցվում, մյուս կողմից «թափվում»: Երկրորդ հարկին ընդ որում չի անդրադառնում:

«Եթե ապակե դռներով սյուների փոխարեն լիներ մեկ ընդհանուր պատ, շենքն ալիքի հարվածից կարող էր փլուզվել»,- բացատրում է իր մտահաղացումը ճարտարապետը: Ստորին «ցանց-սենյակը» սովորական ճաշասենյակի տեսք ունի, կահավորված է ջրակայուն կահույքով, հաղորդում է Geo.ru-ն:

«Հակացունամի» տունը կառուցված է Վաշինգթոն նահանգի Կամանո կղզու հյուսիսում, որը երկրաշարժի ամենաանկայուն գոտիներից մեկն է: Վերջին ժամանակներում նահանգում կայուն շինությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է: Վեսթփորթ քաղաքում, օրինակ, 2015թ.-ին կվերակառուցեն տեղի դպրոցի տանիքն այնպես, որ հնարավոր լինի 1500 տարհանվածի այնտեղ տեղավորել: