Նորաձեւ վերնազգեստները կարող են նվազեցնել հազվագյուտ գիշատիչների թիվը: Տարբեր երկրներից կենսաբանները պնդում են, որ քաշմիրյան այծերը, որոնց մորթին օգտագործում են քաշմիրի պատրաստման համար, ճնշում են սպիտակ ընձառյուծներին:

Միջին Ասիայում քաշմիրի պահանջարկի հետեւանքով այծերի թիվը վերջին 20 տարում ավելացել է գրեթե երեք անգամ, հաղորդվում է զեկույցում, որը հրապարակվել է Conservation Biology ամսագրում: Դրանց բնակության վայր է հարկավոր, ու գիշատիչներին որսի համար քիչ տարածք է մնում: Իհարկե, ընձառյուծները սկսել են այծեր որսալ: Սակայն որտեղ այծերն են, այնտեղ էլ հովիվները. մարդկանց կողմից գիշատիչների սպանությունը նույնես աճել է գրեթե 2 անգամ, հաղորդում է Geo.ru-ն:

Սպիտակ ընձառյուծներից բացի իրենց բնակության վայրերում ճնշվում են նաեւ բուսակերները: Դրանց թվում են տիբեթյան այծքաղը, այծքաղ-սայգան ու հիմալայան ոչխարը: Քանի որ այծերի թիվն անսպասելիորեն ավելացել է, դրանց կերը, ջուրը կտրուկ պակասել է:

Քաշմիր հիմնականում արտահանում են Հնդկաստանը, Տիբեթն ու Մոնղոլիան: Միայն Մոնղոլիայում ընտանի այծերի թիվը 1990-2010թթ. ընթացքում ավելացել է 5-ից մինչեւ 17 միլիոն: Կտորի վաճառքը Կենտրոնական Ասիայի բնակիչների գումար վաստակելու հիմնական միջոցն է: