Քալիֆորնիայի ջրային պաշարների կառավարման վարչությունը հայտարարել է, որ երաշտի պատճառով տեղի բոլոր սպառողներին չի կարող ապահովել ջրով:

Վարչության ջրամատակարարումից են կախված նահանգի բնակչության երկու երրորդը եւ 400 հազար հա գյուղատնտեսական  տարածքներ:

Ջրամբարներում ջրի մակարդակը նվազագույն ցուցանիշի է հասնում, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել էր երաշտի պատճառով նահանգում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ 2014թ. կարող է Քալիֆորնիայի համար դառնալ ամենաչորայինը: