Ռուսաստանն օգնել է Բյուրականի աստղադիտարանի համար մի քանի նոր աստղադիտակներ ձեռք բերել: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է ՕԵԿ  առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 «Այս տարի մենք մտադիր ենք ասղադիտարանը հզորացնել նոր խոշոր աստղադիտակներով: Դրանք արդեն բերվել են Հայաստան, մի մասը տեղադրվել է, մնացածները կտեղադրվեն մոտ ապագայում»,- հայտարարել է Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ ոչ հեռու ապագայում Հայաստան է պատրաստվում ժամանել ՌԴ «Ռոսկոսմոսի» պատվիրակությունը՝ ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորությամբ: Հանդիպմանը նրանց հետ քննարկվելու է «ԱրմՌոսկոսմոսի» ստեղծման հնարավորությունը՝ Բյուրականի աստղադիտարանի հիման վրա: Աստղադիտարանի արդիականացումը շարունակվում է, հավելել է Բաղդասարյանը, անցյալ տարի 5 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն էր տրամադրվել: 

ՌԴ-ի աջակցությամբ՝ 2014թ. կավարտվի նաեւ Գառնիի երկրաֆիզիկական աստղադիտարանի արդիականացումը: