Մադրիդում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ օրինագծի, որով խիստ սահմանափակումներ են մտցվում աբորտների դեմ:

Ակցիայի մասնակիցները համարում են, որ կանայք պետք է իրավունք ունենան որոշել՝ աբորտի դիմել, թե ոչ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իսպանիայի կառավարության կողմից ներկայացված օրինագիծը արգելում է աբորտները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է կնոջ կյանքն ու առողջությունը փրկելու համար, կամ եթե կինը հղիացել է բռնաբարության հետեւանքով: