Հունաստանի ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողութուն է իրականացնում, որը սկսվել է մայրաքաղաք Աթենքի արվարձանում զենքով ու պայթուցիկ սարքով մեքենայի հայտնաբերումից հետո:

Հաղորդում են, որ մեքենայում հայտնաբերել են ինքնաձիգների ու ձեռքի նռնակների զինանոց: Ոստիկանությունը խստացրել է ծառայության կատարման ռեժիմը կապված այն հանգամանքի հետ, որ հայտնաբերված զենքի հետ կարող է կապ ունենալ ահաբեկիչ Խրիստոուլոս Քսիրոսը «նոյեմբերի 17» կազմակերպությունից: Հունվարի 7-ին նա փախել էր ամանորյա տոների առթիվ բանտի կողմից իրեն տրամադրված 9-օրյա արձակուրդի ընթացքում:

Հունվարի 22-ին Հունաստանի հասարակական կարգի ու քաղաքացիները պաշտպանության  նախարարությունը 4 մլն եվրո պարգեւ հայտարարեց նրան, ով կհայտնաբերի վտանգավոր ահաբեկչին: Ոստիկանությունն ու հակաահաբեկչական ծառայությունը Քսիրոսին հետախուզում են ողջ երկրի տարածքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քսիրոսին 6 ցմահ բանտարկության են դատապարտել սպանությունների ու ահաբեկչությունների համար, որոնք նա իրականացրել է «նոյեմբերի 17» կազմում: Այդ խմբավորման կողմից 1975-2000թթ. ընթացքում 23 մարդ է սպանվել, այդ թվում Աթենքի ԿՀՎ գործակալ Ռիչարդ Ուելշին:

Քսիրոսիի եղբայր Սավաս Քսիրոսի ձեռքում ականի հանկարծակի պայթյունը իրավապահներին դուրս էր բերել ահաբեկիչների հետքի վրա, որից հետո ձերբակալվել էին այդ խմբավորման բոլոր անդամները: Հունվարի 20-ին փախած ահաբեկիչը անարխիստական կայքում տեղադրել էր տեսանյութ, որում նոր ահաբեկչություններով էր սպառնում: