Հունվարի 30-ին Ղազախստանում մեկնարկել է առաջին սոցիալական ցանցը թյուրքալեզու ժողովուրդների համար: Turkiler.com կայքը դեռ չի գործում բետա տարբերակում:
Գրանցված օգտատերերը կարող են այստեղ ծանոթանալ ոչ միայն տարբեր պետությունները ներկայացնող մարդկանց հետ, ստեղծել միավորումներ, փոխանակվել լուսանկարներով ու տեսանյութերով, այլ օգտակար նյութեր գտնել թյուրքական ժողովուրդների պատմության վերաբերյալ: Ընդ որում օնլայն-ծառայությունը համաժամանակեցվելու է թյուրքերի մասին տեղեկատվական բազայի հետ, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով ինտերնետ-ռեսուրսի ղեկավարությանը:
Նախկինում Ղազախստանում հայտնվել էլ «Ռուլաս» սոցիալական կայքը, որտեղ կարող են շփվել այս կամ այն տոհմի ներկայացուցիչներ(«ru»):



























