Եվրամայդանի ակտիվիստներից մեկի խոսքով, ով հունվարի 22-ի առավոտյան Գրուշեւսկու փողոցում էր, իր աչքի առաջ սպանել են Մայդանի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանին:
Տղամարդը պատմել է, որ ողբերգությունից մի քանի րոպե առաջ Գրուշեվսկի հակագազեր էր բերել:
«Ես տեսա ինչպես փամփուշտը դիպավ նրան: Մոտ վազեցի ու անմիջապես բուժկետ տարա: 15 րոպե անց Սերգեյը մահացավ»,- պատմել է ակտիվիստը, հաղորդում է «LIGA»-ն:
Նա հավելել է, որ վայրում, որտեղ կրակել են Սերգեյին, գտել են 16 մմ տրամաչափի փամփուշտ:
Հիշենցնենք, որ հունվարի 22-ին Կիեւի Գրուշեւսկի փողոցում հրազենային վնասվածքներից 22-ամյա Սերգեհ Նիգոյանից բացի զոհվել է Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզնեւսկին: Այն ժամանակ էլ զոհվել էր նաեւ Ռոման Սենիկը, ով վախճանվել էր հիվանդանոցում հունվարի 25-ին:
ՆԳՆ-ն հերքում է Բերկուտի զինվորների կողմից Գրուշեւսկու փողոցում հրազենի կիրառումը: Բատկովշչինայի պատգամավոր, ոստիկանության գեներալ Գենադի Մոսկալը պնդում է, որ Ֆորտ 500 զենքը, որի բերկուտցիները կրակել են ցուցարարների, բժիշկների ու լրագրողների վրա, կարող է կրակել մանրագնդակներով: Մոսկալը հայտարարում է, որ ակտիվիստների ուղղությամբ կրակել են ուժայինները:
Ցանցում հայտնվել է սպանված Սերգեյ Նիգոյանի վերջին հարցազրույցներից մեկը
«The Atlantic». Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանը երազում էր Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ
«Օկեան Էլզի» խմբի ղեկավար. Նիգոյան ազգանվամբ հայը զոհեց կյանքը, ու դարձավ Ուկրաինայի խորհրդանիշ




























