Ժամանակակից երեխաների մոտ կախվածության խնդիրը զանազան սարքերից սպառնալի բնույթ է ձեռք բերում:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ծնողները երեխաներին խաղալիքների փոխարեն հեռախոսներ ու պլանշետներ են տալիս: Ընդ որում բրիտանացի ծնողների 25 տոկոսը դրանում սարսափելի ոչինչ չեն տեսնում: Ոմանք նույնիսկ պատրաստ են, որ իրենց երեխան ավելի քան 4 ժամ անցկացնի դրանց հետ:

Վերջերս Բրիտանիայում հոգեբուժարան են դիմել 4-ամյա աղջկա ծնողներ, որի մոտ ախտորոշել են հոգեբանական խստ կախվածություն iPad-ից: Դա նվիրել էին երեխային 3-ամյա տարեդարձին, հաղորդում է «Ցենզոր.NET»-ը:

Ուստի բժիշկները նախազգուշացնում են, որ ավելի լավ է երեխաները խաղան տիկնիկներով ու խաղալիքներով, այլ ոչ թե բարձր տեխնոլոգիաների արտադրանքներով: