Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ 2-րդ տեսակի դիաբետը ու էստրոգեն հորմոնի բարձր մակարդակը կանանց մոտ ավելացնում է ծերունական սակավամտության զարգացման ռիսկը: Հետազոտությունն անցկացվել է INSERM գիտական կենտրոնի գիտնականների կողմից:
Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան եւ բարձր հասակի ավելի քան 5600 կին: Մասնակիցներից արյան անալիզ են վերցրեկ գլյուկոզայի եւ էստրոգենի մակարդակը պարզելու համար, ինչը կրկնել են չորս տարի անց: Այն կանանց մոտ, որոնց մոտ դիաբետ ու ծերունական սակավամտություն է հայտնաբերվել, էստրոգենի մակարդակը 70 տոկոսով բարձր է եղել այն կանանց համեմատ, ովքեր դիաբետ են ունեցել, բայց ոչ ծերունական սակավամտություն, հաղորդում է «Արգումենտի»-ն:
Գիտնականները պարզել են, որ էստրոգենի բարձր մակարդակը կրկնակի անգամ բարձրացնում է ծերունական սակավամտության ռիսկը, իսկ դիաբետի առկայությունը ռիսկն էլ ավելի է բարձրացնում:



























