Անգլիայի հարավ-արեւմուտքում՝ Քորնուոլ կոմսության Լենդս-Էնդ հանգստավայրում բույն փորող ճագարները նեոլիթյան դարաշրջանի իրեր են հայտնաբերել, որոնք նվազագույնը 8000 տարվա պատմություն ունեն:

Հաղորդում են, որ կենդանիները գտել են մոտ նետի մոտ 20 գլխիկներ, ինչպես նաեւ մորթի մշակելու գործիքներ եւ քարե տարբեր գործիքներ: Գտածոները ճագարների բների կողքին էին. ստորգետնյա ուղիների շինարարները դրանք հողի կույտերի հետ պարզապես դեն են նետել:

Դեռ դժվար է գնահատել գտնված «գանձարանի» ծավալը, սակայն հստակորեն դա «ոսկու հանք է», համարում են գիտնականները:

Վայրում, որտեղ այժմ հնագիտական պեղումներ են ընթանում, ամենայն հավանականությամբ գերեզմաններ են եղել, որոնք պատկանել են բրոնզի դարին, ինչպես նաեւ երկաթի դարի քաղաքներ:

Հատկանշական է, որ քաղաքը գտնվել է Լենդս-Էնդից 180 մետր հեռավորության վրա. սա ժայռապատ տարածք է, Մեծ Բրիտանիա կղզու անգլիական հատվածի ամենաարեւմտյան կետը եւ լավագույն տեսարժան վայրերից մեկը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Mirror-ին: