Տարեց մարդկանց մոտ, որոնք դանդաղ են արձագանքում շրջապատին, մահանալու ռիսկն ավելի մեծ է, պարզել են Էդինբուրգի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանի գիտնականները:
Հետազոտության արդյունքում ստացված արդյունքների համաձայն՝ արձագանքելու արագությունը կարող է ցույց տալ, թե որքան լավ է աշխատում կենտրոնական նյարդային համակարգը, եւ ուղիղ կապված է հիմնարար մտավոր ունակությունների հետ, օրինակ նրա հետ, որքան արագ է մարդը մշակում տեղեկությունը:
Գիտնականներն ապացուցել են, որ դանդաղ արձագանքը 25 տոկոսով մեծացնում է անժամանակ մահանալու ռիսկը: Մասնագետների հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում, հաղորդում է «Արգումենտի»-ն:



























