Օհայո նահանգում երկու տղամարդիկ կատարել են իրենց հոր հետմահու ցանկությունը՝ նրան հուղարկավորելով իր սիրելի Harley-Davidson մոտոցիկլետի վրա:
82 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից մահացած Բիլլի Ստենդլիի մարմինը նախապատրաստելու համար հինգ մասնագետների են հրավիրել:
Ստենդլիի ընտանիքի խոսքով՝ տղամարդը իր հետմահու պլանների մասին պատմում էր տարիներ շարունակ:
Նրան հուղարկավորել են հատուկ թափանցիկ կոնտեյների մեջ՝ աչքերը փակ ու մոտոցիկլետի վրա նստած: Այս մասին հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Dayton Daily News-ը:





























