Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրղըզստանի հետ համաձայնագրի մասին օրենքը, որը ենթադրում է ազգային գազային օպերատոր «Ղրղըզգազ» ընկերության փոխանցումը ռուսական «Գազպրոմին» մեկ դոլարով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում:

Ավելի վաղ համաձայնագիրը հավանության էր արժանացել Ղրղըզստանի խորհրդարանում: Համաձայնագիրը ստորագրվել է 25 տարով, որից հետո Ղրղըզստանը կարող է ռուսական ընկերությունից գնել իր ակտիվները:
Համաձայնագրի համաձայն՝ ռուսական կողմը երաշխավորում է առաջիկա 5 տարում  առնվազն 20 մլրդ ռուբլու ներդրումներ կատարել:

Ընկերությունը ռուսական կողմին է փոխանցվում իր 40 մլն դոլարի պարքերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայմանագրի համաձայն՝ «Գազպրոմը» պարտավորվում է անխափան գազի մատակարարումներ ապահովել Ղրղըզստան: Իր հերթին, Ղրղըզստանը երաշխավորում է գազի ներմուծման ընկերության բացառիկ իրավունքը: