Ճապոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել է կամիկաձե-օդաչուի կտակը, որը կազմվել է Երկրորդ աշխարհամարտի վերջին, մարդկության մշակութային ժառանգություն ճանաչել: Ներկայումս Խաղաղության թանգարանում, որը նվիրված է կամիկաձեների պատմությանը, առկա է 333 փաստաթուղթ, որոնք միավորված են «Նամակներ Տիրանից» խորագրի ներքո: Նամակները կամիկաձե-օդաչուները գրել են մահվան տանո թռիչքներից առաջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Japan Times-ը:
«Սրանք վերջին վկայություններն են այն մարդկանց մասին, որոնք զգացմունքային մթնոլորտում գնում էին ռեալ մահվան: Անհրաժեշտ է պահպանել այս նամակները եւ կտակները որպես պատերազմի սարսափների հիշեցում»,-հայտարարել է Մինամի Կյուսյու քաղաքի ղեկավար Կամպեյ Սիմոիդեն:



























