Իրանը կատարելագործել է միջուկային ռումբ ստեղծելու իր տեխնոլոգիաները եւ սպասում է ընդամենը հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանին, որպեսզի սկսի միջուկային ռումբի արտադրությունը:
Այդ մասին գրում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով սեփական հետախուզությանը: Թերթի աղբյուրը նշել է, որ Իրանը ուրանի հարստացման հետազոտական ծրագիրն ավարտել է 2003 թվականին եւ մեկ տարվա ընթացքում կարող է ստեղծել միջուկային զենք:



























