Կովի կաթնատվության վրա ազդում է հորթերի սեռը, հաղորդում են PLoS One գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Նման եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի ամերիկացի մասնագետները, ովքեր հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են 1.5 մլն կովի կթելու 2.4 մլն դեպք:

Գիտնականներին հաջողվել է հաստատել, որ իգական սերունդ տվող կովերը 453 կգ ավել կաթ էին տալիս ի տարբերություն սերունդ չտվածներին կամ արական սերունդ տվողներին:

Հետազոտողները ենթադրում են, որ հորթերին հավելյալ քանակությամբ սնունդ հարկավոր է արագ աճելու եւ ինքնուրույն սերունդ տալու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն: