2013 թվականին ԱՄՆ-ում ռեաբիլիտացրել են ռեկորդային թվով սխալմամբ դատվածների՝ 87 մարդու: Այս մասին ասվում է Հյուսիս-Արեւմտյան եւ Միչիգանի համալսարանների հետազոտության մեջ, որոնք հատուկ հաշվառում են իրականացնում:
Նշվում է, որ նրանց մոտ կեսը՝ 40 մարդ, դատապարտվել են սպանության համար: Օրինակ, 1983-ին ոմն տղամարդ դատապարտվել է մահապատժի այն բանի համար, որ դանակի հարվածով սպանել է իր խցակցին: Հետագայում պարզվել է, որ հանցագործությունն ինքը չի կատարել:
Հատկանշական է, որ 2013-ին ռեաբիլիտացիայի ենթարկվածների 17 տոկոսը խոստովանել են այն հանցանքներում, որոնք իրենք չեն կատարել: Գիտնականների խոսքով՝ հաճախ նրանց այդպիսի խորհուրդ են տվել փաստաբանները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Բացի այդ, պարզվել է, որ քննիչները ճնշում են գործադրել ձերբակալվածների վրա եւ ստիպել խոստովանել մեղքը: Մասնավորապես, 2005-ին 23-ամյա աղջիկը 30 տարվա բանտարկության է դատապարտվել՝ 4 տարեկան որդուն սպանելու մեղադրանքով: Նա 27 ժամ տեւած հարցաքննությունց հետո խոստովանել է մեղքը, որի ընթացքում նրան սպառնացել են եւ թույլ չեն տվել զուգարան գնալ: 2013-ին դատարանն ամբողջությամբ արդարացրել է նրան:



























