Ողջ աշխարհում, միջինում կանայք տղամարդկանցից ցածրահասակ են: Ցանկացած մայրցամաքի ցանկացած երկրի ցանկացած քաղաքում մի փաստ անփոփոխ է. կայանքի տղամարդկանցից ցածրահասակ են:
Այսպես օրինակ, Դանիայում կանայք բարձրահասակ են (1,69 մետր), բայց միեւնույն է, նրանք զիջում են տղամարդկանց (1,83 մետր): Չինաստանում կանանց միջին հասակը 1,58 մետր է, իսկ տղամարդկանցը՝ 1,70 մետր: Այլ խոսքով՝ ողջ աշխարհում տղամարդկանց եւ կանանց հասակների տարբերությունը մոտ 15 սմ է:
Բայց ինչքով է պայմանավորված այդ անհավասարությունը: Գիտությունն արդեն վաղուց փորձում է գտնել այդ հարցի պատասխանը:
Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը, կյանքի պայմանները (մասնավորապես աշխատանքի) աճի կարեւոր գործոններ են:
Գիտնականները կարծում են, որ հազարամյակներ շարունակ կինը պայքարել է տղամարդու հետ սննդի համար, ինչը սննդային խտրականություն է ծնել, քանի որ կանայք ավելի քիչ են ուտում: Հենց դա էլ բացասաբար է ազդում կնոջ աճի վրա:



























