Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում Վատիկանին մեղադրել է հոգեւորականների կողմից երեխաների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելը թաքցնելու մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Վատիկանն անմիջապես պետք է պարտականությունների կատարումից ազատի բոլոր հոգեւորականներին, որոնք ներգրավված են կամ կասկածվում են երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատաելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ինտեֆաքս-Ռելիգիան»:

Նախորդ տարվա դեկտեմբերին Վատիկանն արդեն հրաժարվել էր նմանատիպ ինֆորմացիա տրամադրելուց:

Նշենք, որ այս տարվա հունվարին Վատիկանն առաջին անգամ վիճակագրական տվյալներ է հաղորդել այն հոգեւորականների մասին, որոնք իրենց կարգից զրկվել են հենց Վատիկանի կողմից՝ մանկապղծության մեջ մեղադրվելու պատճառով: