Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է, թե չղջիկների թվաքանակը 1993-ից 2011 թվականներն աճել է 43 տոկոսով: Մասնագետները հետազոտել են 9 եվրոպական երկրներում չղջիկների բնակության 6 հազար վայրեր, աշխատանքը դարձել է Եվրոպայում չղջիկների պոպուլյացիայի ամենամեծ հետազոտությունը:
Եվրոպայում չղջիկների թիվը նախորդ դարի երկրորդ կեսին նվազել էր մարդկային գործոնի պատճառով, գյուղատնտեսության զարգացում, միտումնավոր ոչնչացում, բնապահպանական աղտոտումներ, կացարանների անհետացում: Սակայն վերջին շրջանում ակտիվ գործողություններ են ձեռնարկվել չղջիկների թվի ավելացման ուղղությամբ:



























