Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալեդ Մուհսեն աշ Շահիրին, որի քաշը մոտ 610 կգ էր, 4 ամսում 320 կգ նիհարել է:

Հաղորդվում է, որ տղամարդն արդեն անկարող էր ինքնուրույն տեղաշարժվել, եւ նրանով սկսել էին զբաղվել Էր Ռիյադի Ֆահդ թագավորի անվան բժշկական կոնտրոնի մասնագետները:

Հատուկ դիետայի օգնությամբ աշ Շահիրին երեք ամսում 150 կգ է կորցրել: Բուժման չորրորդ ամսում նրան վիրահատել են, ինչն օգնել է եւս 170 կգ նիհարել:

Ամբողջ բուժման ընթացքում նրա առողջությանը շուրջօրյա հետեւել են 21 բժիշկ կոնսուլտանտներ եւ 15 բուժքույրեր՝ չհաշված հարազատ մորը, որն անընդհատ որդու կողքին է եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: